Մեկուսացված զինծառայողները համաձայնություն տվել էին տեսանյութում նկարահանվելու․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են»:

Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակն այցելել էր մեկուսացված զինծառայողներին ու զրուցել նրանց հետ․