Իտալիայում 10 նորածին երեխա կորոնավիրուսով է վարակվել. «Ռիա Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նորածին

Իտալիայի հյուսիսում՝ Պավիա քաղաքում, կորոնավիրուսով վարակված 10 նորածին երեխա է հոսպիտալացվել: Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Նշենք, որ Իտալիան վարավածների թվով աշխարհում 3-րդ երկիրն է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո: Վարակվածների թիվը ավելի քան 80 հազար է մահացածներինը՝ մոտ 8200 վարակը ապաքինվածներինը՝ մոտ 10 հազար:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է կես միլիոնը, մահացել է ավելի քան 24 հազար մարդ, ապաքինվել՝ մոտ 131 հազարը: Վարակը տարածվել է աշխարհի 201 երկրներում:

Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է, բուժվածները՝ 18, փաստացի բուժվողներինը՝ 311, բացասական թեստերը՝ 1625, կա նաև մահվան ելքով 1 դեպք: