Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

Թուրքիա

Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը: 

Թուրքիայի հայ համայնքը համաճարակի այս իրավիճակում ջանում է մնալ կանգուն: Եվ այդ լավատեսության պատուհանը Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցն է: Այն Թուրքիայի ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցների շարքից միակն է, որ ծառայություն է մատուցում` որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հիվանդանոց: Բուժհաստատությունը շարունակում է օգնություն ցույց տալ անխտիր բոլոր դիմողներին:  

Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 3500-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։