«Մանչեսթերի» դարպասապահը 300.000 եվրո է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

դարպասապահ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան 300 հազար եվրո է նվիրաբերել Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, հաղորդում Է Evening Standard-ը, փոխանցում է РиаНовости-ն:

Նշվում է, որ 29-ամյա դարպասապահը անանուն նվիրատվություն է արել Մադրիդի տեղական իշխանություններին, որպեսզի բժշկական սարքավորումներով ապահովվեն, և աջակցություն հասցվի կորոնավիրուսից տուժածներին:

Սակայն Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ Իսաբել Դիաս Այուսոն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Դե Խեայի նվիրատվության մասին՝ գրելով՝ «հավերժ երախտապարտ կլինեմ, հպարտ եմ ձեզանով»:

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարում «Յունայթեդը» ավելի վաղ միավորվել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ նվիրաբերելով մոտ 54 հազար եվրո: