Ստեփանակերտի տրանսպորտում, վերելակներում, այգիներում տեղադրվել են ախտահանիչ լուծույթներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

արցախ

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, քաղաքի հասարակական տրանսպորտում, վերելակներում և զբոսայգիներում տեղադրվել են ախտահանիչ լուծույթներ:
«Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից շարունակվում են համաճարակի դեմ կանխարգելման միջոցառումները: Ներկա դրությամբ ալկոգելեր ենք տեղադրում հասարակական տրանսպորտում, վերելակներում եւ շատ այլ տեղերում», -նշել է քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

Նա նաև հավելելել է, որ բացի այդ, ախտահանիչ լուծույթով լվացվում են ճանապարհները, ալկոգելեր են տեղադրում նաև զբոսայգիներում:
Նշվում է, որ ալկոգելերը քաղաքապետարանը ձեռք է բերել սեփական միջոցներով, սպառվելու դեպքում, դրանք կփոխարինվեն նորերով: