Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

կորոնա

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, փոխանցում է РиаНовости-ն:

Նախարարը նշել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է,և նա պետք է ինքնամեկուսացվի.

«Բարեբախտաբար, ախտանշանները չնչին են, ես աշխատում եմ տանից և ինքնամեկուսավել եմ: Շատ կարևոր է, որպեսզի մենք ԱՀԿ-ի ցուցումներին հետևենք և կյանքեր փրկենք»

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսով վարակման մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: