Կորոնավիրուսի տարածվածությունը ՀՀ-ում կհրապարակվի նաև ըստ մարզերի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

ԱՆ

 ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների»: