Քրեակատարողական հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

հասարակական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Քրեակատարողական հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով։ Ժամանակակից սարքերով վերազինումը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնում են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը»։