Արգելվել է ներմարզային, միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ արգելվել է ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային եւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները։

Սա ներառված է տնտեսական գործունեության սահմանափակումների տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մեջ եւ ուժի մեջ է մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ։