Եթե մեր ասածների բովանդակության վրա սևեռվեին, ապա այսօր այլ մթնոլորտ կունենայինք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

«Երբ ասում էինք կարանտին պետք է հայտարարել, շատերը միայն ձևակերպումների վրա էին սևեռվում, բայց եթե հարցի բովանդակությանը նայեին, բովանդակության վրա սևեռվեին,  այսօր այլ մթնոլորտ կունենայինք»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

ԱԺ փոխխոսնակը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ պարետի հորդորներին լուրջ վերաբերվել, րոպե առաջ սթափվել ու հասկանալ՝ տանը մնալով մեծ ներդրում կարող ենք ունենալ կորոնավիրուսի կանխարգելման հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում։