Արցախում վտանգավոր զարգացումներ են, նախկինում նման երևույթներ չեն եղել. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

Արցախի «Պահպանողական» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսելով Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մասին, հայտնել է, որ այն շարունակվում է, սակայն նոր կորոնավիրուսի պատճառով որոշ շտկումներ են կատարվել քարոզչություն իրականացնող քաղաքական կուսակցությունների աշխատանքներում։

«Իհարկե, ամենակարևորն այն է, որ պահպանվի մեր ժողովրդի առողջությունը։ Ոչ մի ընտրություն, քաղաքական գործընթաց կամ ամբիցիա չի կարող մեկ մարդու կյանքի հետ համեմատվել։ Այստեղ մենք պետք է առաջնորդվենք առողջապահական նորմերով և անենք այն, ինչ կպահանջի ԱՀ առողջապահության նախարարությունը։ Դժբախտաբար Արցախում կան ուժեր, որոնք նույնիսկ այս ծանր իրավիճակից փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել»- ասել է Բաբայանը՝ ընդգծելով, որ նրանք, ովքեր այսօր պնդում են, որ ընտրությունները հետաձգվեն, վաղը նույն ուժերն ասելու են, թե իշխանություններն են դա արել մի քանի ամիս ավելի «աթոռը պահելու» համար։

Մանրամասները՝ տեսանյութում։