ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News   

ԱՄՆկոնգրեսականներ

ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

ԱՄՆ Կոնգրեսի կողմից հատկացված լրացուցիչ ֆինանսական օգնությունը առողջապահական ուղղությամբ կօգնի Հայաստանին հաղթահարել ճգնաժամը։

Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ, Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $274 միլիոնի առողջապահական և մարդասիրական օգնություն կհատկացնեն առավել խոցելի երկրներին՝ համաճարակի դեմ պայքարելու համար։ Միջոցները տրամադրվելու են աշխարհի՝ առավել վտանգված 64 երկրներին։

Ավելի վաղ հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել օժանադակել, որպեսզի Վաշինգտոնն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։