Սասունցի Դավիթ փողոցի բնակարաններից մեկում պայթյուն է որոտացել, հետո սկսվել է հրդեհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

մեքենա

Մարտի 27-ին՝ ժամը 23:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 70/2 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, նկատվում է ծուխ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 00:25-ին: Այրվել են երկու բազկաթոռ, ննջասենյակներից մեկում մեկ ներքնակ, իսկ մյուսում` երկտեղանի մահճակալ, վնասվել են հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները:

Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս