Կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը դարձավ 372

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

կորոնավիրուս

Հայաստանում մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվողների թիվն ավելացել է 43-ով: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ մարտի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 372 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 344 անձ:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Այն կտևի մինչև ապրիլի 14-ը: