«Կհաղթահարենք մեր պատմության տխուր Էջը». Իտալիայի նախագահի ուղերձով դիմել է ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

սերժո

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան հայտնել է COVID-19-ի համավարակի դեմ պայքարին ուղղված եվրոպական նոր մոտեցումների անհրաժեշտության մասին և հույս է հայտնել, որ կորոնավիրուսի վտանգավորությունը Եվրոպայի համար կարժևորվի ավելի վաղ, քան դա ուշացած կդառնար: Այդ մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:

«Կհաղթահարենք մեր պատմության տխուր էջը: Մենք տեսել ենք պատկերներ, որոնք անհնար է մոռանալ»,- ասել է նա հեռուստատեսությամբ իտալացի ժողովրդին ուղղված ուղերձում և շեշտել, որ հատկապես ավագ սերունդն այժմ շատ մեծ գին է վճարում: 

Նախագահը նաև նշել է, որ առաջիկայում անհրաժեշտեն կլինեն ընդհանուր առաջնահերթություններ:

«Դրանք կփոխարինեն հնացած համակարգերին, որոնք այլևս չեն համապատասխանում ողբերգական պայմանների իրականությանը, որում գտնվում է մեր երկիրը: Ես հույս ունեմ, որ բոլորը կհասկանան Եվրոպայի համար առկա վտանգների լրջությունը, քանի դեռ ուշ չէ»,- ասել է Մատարելան:

Նախագահը նաև նշել է, որ Իտալիայում վերջին մի քանի օրերի ընթացքում նախորդ շաբաթների համեմատությամբ վարակումների աճի տեմպը դանդաղել է:

Տեսանյութեր

Live

Լրահոս