Ուհանում՝ կորոնավիրուսի օջախում, մետրոն սկսեց գործել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ուհան

«Ժենմին Ժիբաո» պարբերականը հայտնում է, որ Չինաստանի Ուհան քաղաքում՝ կորոնավիրուսի օջախում, վերսկսվել է մետրոյի աշխատանքը։ 

Ըստ աղբյուրի՝ արդեն գործում է մետրոյի 184 կայարան, որոնցում տեղադրված են թերմովիզորներ, որոնք բացահայտում են կորոնավիրուս ունեցող քաղաքացիներին։

Վարակի տարածումը անխելու պատճառով, բացի մետրոյից, Ուհանում դադարեցվել էր նաև հանրային տրանսպորտի մյուս տեսակների գործունեությունը ևս։