Մեծամոր-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

մեծամոր

Մարտի 28-ին` ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

շրջվել

Տեսանյութեր

Live

Լրահոս