Մարտի 28-ին՝ ժամը 20:30-21:30-ը, 1 ժամով կանջատվեն երկիր մոլորակի լույսերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

երկիր

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (World Wide Fund for Nature, WWF) ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը անցկացնում է «Երկրի ժամը» (Earth Hour) գլոբալ անունով ակցիա, որի ժամանակ անջատվում են լույերը:

Այսօր ևս նշանակված ժամին տարբեր երկրների բնակչությունը 1 ժամով կանջատի լույսն ու բոլոր էլեկտրասարքավորումները։ Ակցիայի իմաստը մոլորակում աշխարհի հանրության ուշադրությունը կլիմայի փոփոխության խնդրի վրա սևեռելն է:

2020 թվականին «Երկրի ժամը» կանցկացվի մարտի 28-ին՝ ժամը 20:30-21:30-ը տեղական ժամանակով։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս