Հունաստանը Թուրքիային մեղադրում է ներգաղթյալների ճամբարը հրդեհելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

աշխարհ

Հունաստանի կառավարությունը Թուրքիային մեղադրում է ներգաղթյալների ճամբարը հրդեհելու համար: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում տալով Greek Times-ին: 

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական իշխանությունները ներգաղթյալներին նստեցրել էր ավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ: Ներգաղթյալներից մեկը սոցիալական ցանցում գրել էր, որ ոստիկանությունը հրամայում է հավաքել իրենց իրերը և ոչնչացնում մարդկանց ապաստարանները:

Ավելի վաղ Հունաստանը բացել էր ԵՄ սահմանները՝ հայտնելով, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո այլևս չի կարող զսպել փախստականների հոսքը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս