Վարակվածների թվով աշխարհում 1-ինը ԱՄՆ-ն է, մահերի թվով՝ Իտալիան, ապաքինվածներով՝ Չինաստանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

կորոնավիրուս

Ըստ «Roylab Stats»-ի ներկայացրած վիճակագրության՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100 հազարը: Ժամը 11:30-ի դրությամբ երկրում գրանցվել է 104849 վարակման դեպք, որից 1753-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 2387 մարդ:

Այսպիսով, ԱՄՆ-ն դառնում է առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածության դեպքերը գերազանցում են 100 000-ը՝ 1 օրում ավելանալով մոտ 15 հազարով։

Ցանկի երկրորդ հորիզոնականում Իտալիան է. վարակվածների թիվը 86498 է, որից 9134-ը մահացել է, 10950-ը՝ ապաքինվել: Ի դեպ, մահացության թվով աշխարհում առաջինը Իտալիան է:

Էպիոնտրոնի օջախը՝ Չինաստանը, ցանկում 3-րդն է որտեղ վարակվածների թիվը վերջին օրերի ընթացքում մի քանի տասնյակով է աճում: Վարավածների ընդհանուր թիվը երկրում 81395 է, որից 3295-ը մահացել է, 74973-ը ապաքինվել: Ստացվում է՝ այս պահին Չինաստանում վարակված է շարունակում մնալ մոտ 3000 մարդ: 

Աշխարհում վարավածների թիվը գրեթե 600 հազար է, որից մոտ 27 հազարը մահացել է, 137 հազարը՝ ապաքինվել:

ամն