ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում Հայաստանին 1.1 մլն դոլար հատկացնելու որոշմանը:
«Մենք հպարտ ենք, որ այս դժվարին ժամանակահատվածում ուս ուսի կանգնում ենք մեր հայ բարեկամների կողքին։ Մենք միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը», – նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ Լին Մ. Թրեյսին:
Հիշեցնենք, որ աջակցությունը կուղղվի Հայաստանի առողջապահական համակարգի բարելավմանը։ Այն իրագործվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄ) միջոցով ՀՀ Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ։