Ռոնալդուն համաձայնություն է տվել աշխատավարձերի իջեցման գաղափարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

սպորտ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունն առաջիկայում որոշում կընդունի կրճատել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը:

TuttoSport-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» ղեկավարությունն աշխատավարձերի իջեցման հնարավորությունը քննարկել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որը տվել է իր համաձայնությունը:

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, տարբերակներ է առաջարկել ակումբի ղեկավարությանը իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնան» կրճատել է թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը 70 տոկոսով: