Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողների հարկադիր պարապուրդը կվճարվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

երևան.

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին հարկադիր պարապուրդում եղած  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կվճարվեն լրիվ աշխատավարձի չափով։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կվճարվեն լրիվ աշխատավարձի չափով՝ հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս