Շուշիում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

շուշի

«ԱՀ Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացվում և նախատեսվում են միջոցառումներ»։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով: Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահարվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով: Ախտահարվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները: Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին: Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:

Նախատեսվում է՝

Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին: Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները»,- ասված է գրառման մեջ: