ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

հուղարկավորություն

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

Նրա փոխանցմամբ՝ կինը կհուղարկավորվի փակ դագաղով, կպահպանվեն արտակարգ դրության սահմանված կանոնները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին, Հայաստանում  կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել: Կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա կորոնավիրուսից բացի ունեցել է երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։