Ընտրություններին ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի գործառույթները. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

բակո

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցությանն արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ համակարգի աշխատակիցները իրականացնում են կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը, մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանը:
Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ կայանալիք համապետական նշանակության ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակաընթացքում ոստիկանությունը պետք է լիարժեք և արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնների պահպանմանը: