Կորոնավիրուսը Նյու Յորքում սարսափելի է, քան սեպտեմբերյան հարձակումները. Ամերիկայի Ձայն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

նյույորք

Նյու Յորքի բժիշկներից Ստիվ Կասպիդիսն ասում է, թե նոր կորոնավիրուսի համաճարակն ավելի ծանր է ու վտանգավոր, քան սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Քաղաքի հիվանդանոցները ներկա պահին ճգնում են համաճարակի ծանրության տակ, երբ ամեն օր բարձր ջերմությամբ ավելի ու ավելի մեծաթիվ մարդիկ են դիմում բժիշկներին:

Միայն Նյու Յորք նահանգում գրանցվել է կորոնավիրուսի 30 հազար դեպք, որոնցից մահացել են 300-ը:

Կասպիդիսը, ‘’Սկայ նյուզ’’-ին տված հարցազրույցում ասել է, թե իրավիճակը նմանվում է դժոխքին, երբ ‘’մարդիկ գալիս են, ստանում շնչառական սարքավորումներ, հետո` մեռնում: Եվ սա դեռ շարունակվում է նույն պարբերականությամբ’’, ասել է նա: