Կուդրյավցևան կորոնավիրուսի թեստ է հանձնել. նա գտնվել է Լեշչենկոյի հետ երեկույթին. Риа

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

լերա

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան, ով Լև Լեշչենկոյի և Իգոր Նիկոլաևի հետ նույն երեկույթին էր, կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին նա հայտնել է ինսթագրամյան իր էջում, փոխանցում է РиаНовости-ն:

Արդյունքները պատրաստ կլինեն երեք օրից։ Հաղորդավարը ինքնամեկուսացված է և կոչ է անում բոլորին հետևել նրա օրինակին:

Մարտ ամսին կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քույրը իր ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթ էր կազմակերպել, որին ներկա են եղել բազմաթիվ ռուս աստղեր, որոնք միմյանց ողջունել են ձեռքսեղմամբ, գրկախառնվել և համբուրվել:

Դրանից հետո որոշ ժամանակ անց Լև Լեշչենկոն դժգոհել է վատ ինքնազգացողությունից և երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել հիվանդանոց, ինչից հետո նրա մոտ հայտաբերվել էր կորոնավիրուս: Այնուհետև օջախային թոքաբորբով ախտորոշվել է նաև Իգոր Նիկոլաևը. նա նույնպես հանձնել է թեստ. արդյունքները դեռևս հայտնի չեն:

Երեկույթին ներկա երգիչ Օլեգ Գազմանովը դեռ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Նախօրեին նա խոստովանել է, որ «սարսափով» է նայում երեկույթի կադրերը: Երգիչը բոլորին կոչ է արել լինել ավելի զգոն: