Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով` հասնելով 85-ի. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

վրաստան

Մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով` հասնելով 85-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, փոխանցում է «Ալիք Մեդիան»:

Կորոնավիրուսով վարակման դեպքերին զուգահեռ աճում է նաև առողջացածների թիվը: Այս պահի դրությամբ Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 14 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 4534 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 276 պացիենտ: