Հայ խաղաղապահների շրջանում վարակակիրներ չկան, բնակչության հետ շփումը բացառված է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

զինվոր

Արտերկրում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ առաքելությունների մասնակցող խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի վարակակիրներ և նույնիսկ նրանց հետ շփվածներ չկան։ Այդ մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի կազմակերպած ուղիղ միացման ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը, ապա հավելել, որ կապի մեջ է զորախմբերի հետ, և նույնիսկ որևէ կասկած չկա վարակման հարցերով։

Աֆղանստանում ծառայություն իրականացնող զորախմբի հրամանատարն իր հերթին տեղեկացրել է, որ վարակից խուսափելու համար զորախմբերի բազաները մեկուսացված են, և քաղաքացիական բնակչության հետ շփումը բացառված է։ Զինծառայողներն ապահովված են հիգիենայի միջոցներով անհատական մակարդակում վարակից խուսափելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս