«Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը»․ Հնդկաստանի վարչապետը հայկական երաժշտություն է լսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 29, 24News

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Նարենդրա Մոդին տեսահոլովակին կից գրել է. «Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը: Բաց մի՛ թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը: Օգտագործվել են նաև տեղական ազգային գործիքներ դուդուկն ու բլուլը»,-գրել է Հնդկաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ Գանդիի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հնդկաստանի կառավարությունը նախաձեռնել է աշխարհի 100-ից ավել երկրների երգիչների կողմից իրենց լեզուներով և ազգային երաժշտական գործիքներով երգի ձայնագրումը: Այդ բոլոր լեզուներով երգի կատարաումները մեկ տեսահոլովակով ցուցադրվել է Հնդկաստանի հեռուսատեսությամբ հոկտեմբերի 2-ին: Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը լրանում է 2019 թ. հոկտեմբերի 2-ին: Երգի ձայնագրությունը իրականացվել է Հնդկաստանի դեսպանության հովանու ներքո: Մաշա Մնջոյանի կատարած երգը Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից է: