ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները վարակազերծման միջոցառումներ են իրականացրել ՀՀ ողջ տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում: