Կարանտինը կարող է վերանայվել և երկարաձգվել ևս 7 օրով. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ հնարավոր է երկարաձգվի երկրում հայտարարված կարանտինը: Այս մասին նա հայտնել է «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովին:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից ձեռնարկված կորոնավիրուսների կանխարգելման միջոցառումները. «Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան: Երկիրը մեկշաբաթյա կարանտինի մեջ է: Այն կարող է վերանայվել և երկարաձգվել ևս 7 օրով», - հավելել է նա: