ՌԴ առողջապահության նախարարը խոսել է կորոնավիրուսի տարածման վրա կլիմայի ազդեցությունից. Риа

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ռդ

Արևը խոչընդոտում է կորոնավիրուսի տարածմանը, սակայն Ռուսաստանում կլիմայական գործոնները չեն նպաստում վարակի ապաակտիվացմանը. վիրուսի համար օպտիմալ ջերմաստիճանը 6-8 աստիճանն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է РиаНовости-ն:

Ջերմաստիճանը, որն այժմ Մոսկվայում է, բավարար չէ, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը: Խոսել այն մասին, որ այսօր կլիմայական գործոնները նպաստում են վիրուսի ապաակտիվացմանը, առայժմ չի կարելի», - ասել է Մուրաշկոն TikTok-ում առցանց հեռարձակման ժամանակ: