Ֆրանսիայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև ապրիլի 15-ը. France24

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը՝ մինչև ապրիլի 15-ը: Այս մասին հայտնում է France24-ը։

«Կարանտինի առաջին տասնօրյակը ցույց է տվել, որ երկիրը դեռ համաճարակային ալիքի սկզբնափուլում է»-ասել Ֆրանսիայի վարչապետԷդուար Ֆիլիպը ։

Վարչապետը նշել է, որ կարանտինը, չի բացառվում, էլի երկարաձգվի, եթե Ֆրանսիայում տիրող առողջապահական վիճակն այդպես պահանջի: