Երկրի կայունության համար շատ կարևոր է, որ բոլորս մնանք տանը. Վանեցյանի կոչը՝ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

վանեցյան

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը գրառում է կատարել ինսթագրամյան իր էջում՝ անդրադառնալով երկրում արտակարգ դրությամբ ինքնամեկուսացման օրերին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ինքնամեկուսացման առիթն օգտագործելով՝ Դավիթի հետ այգին խնամեցինք:) Դիմացեք, ժողովուրդ ջան, մեր ընտանիքների առողջության ու երկրի կայունության համար շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը»,- գրել  է նա: