Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք. Լուկաշենկոն՝ կորոնավիրուսի մասին. Белта

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի պատճառով գրաֆիկում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին հարցին պատասխանել է, որ ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է OНТ հեռուստաալիքի լրագրողներին՝այսօր կայացած հոկեյի խաղի ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն ։

Այդ կերպ նա փորձել է բացատրել, որ ոչ մի վիրուս չի ազդում իր գրաֆիկի վրա: Հարցին, թե կարող է ինչ-որ բան նրան կանգնեցնել, որպեսզի նա դուրս չգա խաղի, նախագահը պատասխանել է՝ իսկ ինչու, կարող է, բայց ինչու, ես չեմ հասկանում։ Այստեղ վիրուսներ չկան. սա «սառցարան» է: