Այս օրերին ոչ թե ատելության, այլ համախմբվածության մթնոլորտ է. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

«Չգիտեմ՝ ընդդիմությունն ինչ է ասում, բայց կառավարությունը ճիշտ ուղու վրա է: Կորոնավիրուսին էլ ի սկզբանե գործադիրի իմ գործընկերները լուրջ են վերաբերվել»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: 

Պատգամավորը վստահ է, որ վիրուսից հետո աշխարհում տնտեսական ինչ մոդել ու համակարգ էլ փոխվի, մենք կարողանալու ենք ճիշտ դիրքավորվել: Ինչ վերաբերում է ատելության խոսքին ու անհանդուրժողականության մթնոլորտին, ինչի մասին անգամ այս պահին ահազանգում են ընդդիմության ներկայացուցիչները, ապա իմքայլական պատգամավորը նման երևույթ գոնե այժմ չի տեսնում: Բաքոյանը հստակեցնում է՝ ոչ թե ատելության, այլ համախմբվածության մթնոլորտ է այս օրերին:

Մանրամասները՝ տեսանյութում։