Ինչ արժե անել տանը ոչ աշխատանքային օրերին՝ ըստ Զախարովայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ռուսաստանցիներին օգտավետ և հաճույքով անցկացնել հաջորդ ոչ աշխատանքային շաբաթը՝ նշելով, որ նման հնարավորություն ոչ բոլորին է տրված: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:

«Մենք աշխատում ենք: Ես ինչու՞ եմ ձեզ նախանձում, ես ի՞նչ կանեի, եթե չաշխատեի: Նախ, մի լավ կքնեի (սա երազանք է), հետո՝ կամ սենյակս, կամ ամառանոցս կարգի կբերեի: Եթե ամառանոցումս լինեի, կզբաղվեի տնկիներով, ես արդեն գնել եմ սոխի բույսեր»: Այս  մասին նա հայտնել է ֆեյսբուքյան հրապարակած տեսանյութում:

Դիվանագետը հավելել է, որ մեծ ուրախությամբ կդիտեր բազմաթիվ ֆիլմեր և գրքեր կկարդար, ինչպես նաև էկլերներ կպատրաստեր: