ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։
«Ինչպես օրեր առաջ մերժվել էր խափանման միջոցը փոխելու մեր Վերաքննիչ բողոքը, այնպես էլ այս որոշումը տրամաբանությունից հեռու և չպատճառաբանված էր։ Արդեն բողոքարկել եմ, սպասում եմ, որ երկուշաբթի դատարանն ընդունի», - նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: