Թվերն ավելանում են, սա ևս մեկ անգամ զգոնության ազդակ է՝ պահպանե՛լ խստացման կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում կոչ է արել քաղաքացիներին խստագույնս հետևել պարետի ցուցումներին։ 
Նրա խոսքով՝ կառավարությունն արել է առավելագույնը, որ իրավիճակը վերահսկելի դարձնի, առողջապահական համակարգը շատ ադեկվատ է արձագանքել, բայց նոր կորոնավիրուսով վարակակիրների թվերն ակտիվորեն շատանում են, ինչ ևս մեկ անգամ զգոնության ազդակ է, որպեսզի պահպանվեն խստացման կանոնները։

«Առանց քաղաքացիների հնարավոր չէ արդյունքի հասնել։ Պետությունն ի վիճակի չէ նման մասշտաբային գործողություններ անելու»,- ասել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։