Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի․ La Gazzetta dello Sport

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

․

Իտալական La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ն, չի վերսկսվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված առաջնությունից հետո Սերիա Ա-ի ղեկավարներն անհնար են համարում առաջնության վերսկսումը:

Ըստ աղբյուրի 2019/20 մրցաշրջանը չեմպիոն չի ունենա:

Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: