ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մինչև մեկ տարեկան երեխա է մահացել․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

ԱՄՆ կորոնավիրուս

ԱՄՆ-ում Չիկագոյում կորոնավիրուսի հետևանքով երեխա է մահացել։Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իլինոյիս նահանգի առողջապահության դեպարտամնետը։

«Դեռ երբեք ոչ մի երիտասարդի մոտ COVID-19 հետևանքով մահ չէր գրանցվել։ Հետաքնություն է անցկացվում մահվան հանգամանքները պարզելու համար»,- հայտնել է դեպարտամենտի ղեկավարը։

Կառավարության տվյալներով՝ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են տարեց մարդիկ, ովքեր ռիսկային գոտում են:

Ավելի վաղ հաղորդվել էր Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած երեխայի մասին։