Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 մարդ, վարակակիր է՝ 182-ը․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News      

կորոնա

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով  մահվան 4-րդ դեպքը:

Մեկ օրում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 182 է, ապաքինվել է 15 մարդ։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը։

Մահվան դեպքերը՝ 30 հազար 944-ն են, ապաքինվել է՝ 147 հազար 686-ը։ Վարակը տարածված է աշխարհի 202 երկրում։

Հայաստանում մարտի 28-ի տվյալներով վարակակիր է 407 մարդ։ Նրանցից առողջացել է 30-ը։  Գրանցվել է մահվան երեք դեպք։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։ Մարտի 26-ից մինչև մարտի 31-ը սահմանափակված է մարդկանց տեղաշարժը։