ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Հայաստանում մարտի 29-ին ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 424 դեպք է հաստատվել։ 24 ժամում գրանցվել է 52 նոր դեպք։
Նրանցից բուժվել է 30-ը, փաստացի բուժում է ստանում 391-ը։ Թեստերի բացասական 2054 արդյունք է գրանցվել։
Մահվան դեպքերը երեքն են։
Առաջին դեպքը գրանցվել է մարտի 26-ին, վերջին երկուսը մարտի 28-ի լույս 29-ի գիշերը՝ մեկ ժամում։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։ Մարտի 26-ից մինչև մարտի 31-ը սահմանափակված է մարդկանց տեղաշարժը։
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցնում է 600 հազարը։