Վրաստանում կորոնավիրուսից երկու երեխա բուժվել է․ երկրում հաստատված է 90 դեպք․ 1TV.GE

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News  

կորոնավիրուս
   

Վրաստանում բուժվել է կորոնավիրուսով վարակված երկու երեխա: Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան: Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է  18 մարդ: Այս մասին հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։ 

Ինչ վերաբերում է հաստատված դեպքերին, ապա դրանց թիվը վերջին ժամերի ընթացքում չի փոխվել, և այս պահին հաստատված է կորոնավիրուսի 90 դեպք: Կարանտինում գտնվում է 4717 քաղաքացի, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 268 մարդ: