Արցախում ժամանակավորապես դադարեցվել է որոշ երթուղիների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

երթուղի

Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցրել է հետևյալ երթուղիների սպասարկումը (տե՛ս Հավելված 1): Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

ՀՀ փոխադրողի կողմից ս.թ. մարտի 27-ից չի սպասարկվում Գորիս -Ստեփանակերտ-Գորիս կանոնավոր երթուղին։

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգով պայմանավորված, նվազել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից վաճառված տոմսերի ընդհանուր քանակը։

Նվազել է նաև ուղևորափոխադրումների ընդհանուր հոսքը․ Արցախից դեպի ՀՀ սովորաբար մեկնում էին՝ օրական 7-10 թեթև մարդատար  տաքսի, ս.թ. մարտի 20-ից մինչև 26-ը՝ օրական 2-4 թեթև մարդատար տաքսի, մարտի 26-ից առ այսօր՝ օրական 1-2 թեթև մարդատար տաքսի։

Արցախ

Տեսանյութեր

Live

Լրահոս