Չինաստանում COVID-ով վարակվածների 93 %-ն ապաքինվել է. ՉԺՀ առողջապահության հարցերով կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

կորոնան

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր նվազում է, ներկա պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 2396 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների 93 տոկոսն ապաքինվել է: Այդ մասին վկայում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81 474 է, որից 3304-ը մահացել է, 75 774-ը՝ բուժվել. դա վարակակիրների ընդհանուր թվի 93 տոկոսն է:

Համավարակի սկսվելուց ի վեր՝ Չինաստանում՝ առանց Հուբեյ նահանգի, գրանցվել է վարակման 13 669 դեպք, որից 118-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,86 տոկոս: Իսկ կորոնավիրուսի պիկենտրոնում՝ Հուբեյ նահանգում, գրանցվել է 67 801 վարակման դեպք, 3186-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 4,69 տոկոս:

Նշենք, որ ժամը 9:30-ի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 722 000-ը, որից 34004-ը մահացել է, 159,108-ը՝ ապաքինվել: