ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ԲՏԱ նախարար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը փորձում է նախաձեռնել թոքերի օդափոխության համակարգերի արտադրություն:
«Նոր Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է (https://hti.am/main.php?lang=1&page_id=737) թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին: Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը»,-տեսանյութին կից գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Կարապետյանը: