Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

Փալուխ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ուլտրաօրթոդոքսալ համայնքի հարցերով խորհրդական Ռիվկա Փալուխը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին հայտնում է Times of Israel պարբերականը։

«Ռիվկա Փալուխի թեստի արդյունքները դրական էին, թեստավորումն անցկացվել է այն բանից հետո, երբ Փալուխի ամուսինը կկորոնավիրուսով հոսպիտալացվել էր»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Փալուխը Նեթանյահուի հետ վերջին անգամ շփվել է հինգշաբթի, սակայն հանդիպումն անցկացվել է «անհրաժեշտ հեռավորության պահպանմամբ», առողջապահության նախարարության պահանջներին համապատասխան։

Ելնելով այդ պահանջներից՝ մնացած խորհրդականներն ու վարչապետն անձամբ կարող են մեկուսացվել 14 օրով։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 4247 հաստատված դեպք, զոհերի թիվը հասել է 15-ի:

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում անցել է 700 հազարը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը շուրջ 24 հազար է, ապաքինվածներինը՝ 151 հազար 766-ի: